Արարատում 41-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին
Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում, 41-ամյա Արսեն Ս.-ն՝ Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում իր վարած Peugeot մակնիշի 35 VQ 186 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 27-ամյա Արաքսյա Ս.-ին:
Shamshyan.com-ին հայտնում են, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն: