Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական եւ արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը մեծապես կարեւորեց աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ եւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր գնահատեց Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների եւ Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջեւ հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը:
Զրուցակիցները նախանշեցին համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները: