Apple-ը արդարացվել է և ազատվել 234 միլիոն տուգանքից
Apple-ը արդարացվել է արտոնագրային իրավունքների գործով ու ազատվել 234 միլիոն տուգանքից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ընկերությանը 2015 թվականին մեղադրել էին Վիսկոնսինի համալսարանի արտոնագրային իրավունքների խախտման մեջ՝ պարտավորեցնելով դրա համար 234 միլիոն դոլար վճարել: Հետաքննության մեջ նշված է եղել, որ iPhone 5s, 6 և 6 Plus Apple սմարթֆոնների ստեղծման համար օգտագործվել են համալսարանի տեխնոլոգիաները:
Դատալսումների ընթացքում եկել են եզրահանգման, որ Apple-ի մեղավորությունը հնարավոր չէ ապացուցել: