Ճապոնիայում 200 հազար տուն զրկվել է էլեկտրականությունից թայֆունի պատճառով
Հարավային Ճապոնիայում՝ Օկիանավայում «Թրամի» թայֆունի պատճառով 196 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականություն: Այս մասին հայտնում է Риа ноости-ն՝ հղում անեով Okinawa Electric Power էներգետիկ ընկերությանը:
«Թրամի» թայֆունը ընթանում է հարավից դեպի հյուսիս- արևելք, իսկ մինչև երկուշաբթի «կգրավի» երկրի զգալի մասը: Մասնագետների գնահատմամբ՝ թայֆունը չափից դուրս ուժեղ է:
Հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ թայֆունի պատճառով տուժել են 5 քաղաքացի: Թայֆունի պատճառով 386 թռիչք է հետաձգվել: