Մադոննան միացել է Բրազիլիայի նախագահի թեկնածուի դեմ արշավին
Մադոննան աջակցում է Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բալսոնարուի թեկնածության դեմ կազմակերպված արշավին։ Դերասանուհին ուրբաթ օրն իր Instagram-ում «Միայն թե ոչ նա» (Ele nao) հեշթեգով լուսանկար է հրապարակել, որն օգտագործում են նրա հակառակորդները։
Նկարում Մադոննայի բերանը փակված է արծաթագույն սպեղանիով, որի վրա «Ազատություն» է գրված։ Լուսանկարի տակ նաև «Վերջ տալ ֆաշիզմին» կոչն է՝ անգլերենով և մի քանի գրություն՝ պորտուգալերեն. «Նա մեզ չի արժեզրկի», «Նա մեզ չի կեղեքի» և «Նա չի ստիպի մեզ լռել»։