Այդ կինը ցանկանում է իմ անվան հաշվին փառք ձեռք բերել. Ռոնալդու
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է նորությունը, որ ԱՄՆ-ի բնակչուհի Քեթրին Մայորգան իրեն մեղադրել է բռնաբարության մեջ:
«Դա սուտ է: Այդ կինը ցանկանում է իմ անվան հաշվին փառք ձեռք բերել: Այդպիսի իրավիճակները իմ աշխատանքի մի մասն է»,- Ռոնալդուն ասել է Instragram-ի ուղիղ եթերում: