Facebook-ի շուրջ 50 մլն օգտատիրոջ տվյալ կարող էր հայտնվել անհայտ հաքերների տիրապետության տակ
Facebook ընկերությունը տեղեկացրել է, որ հաքերներն օգտվել են սոցիալական ցանցի կոդի խոցելիությունից և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին:
Ինչպես փոխանցում է BBC-ն, ընկերությունից հայտարարել են, որ տեղյակ չեն, թե ով կարող է կանգնած լինել հաքերային հարձակման հետևում:
Խոցելիությունը Facebook-ը հայտնաբերել է երեքշաբթի, որից հետո ոստիկանություն է դիմել: Օգտատերերին, որոնք կարող էին հարձակման թիրախ դառնալ, ուրբաթ առաջարկել են նորից մուտք գործել համակարգ:
Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Գայ Ռոզենը տեղեկացրել է, որ ներկա պահին խոցելիությունը կարգավորվել է: