Ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարությամբ. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 28-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:
«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ:
Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է, եւ ֆեդերացիան՝ ձեզ հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - Արթուր Վանեցյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր: