Ուզում էին հանգիստ թռնել դահլիճից, բայց չստացվեց. Լևոն Գալստյան
Լևոն Գալստյանը Facebook- ի իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողով կոչվող կառույցում Սևանա լճի հիմնախնդիրների մասին լսումներ էին, և ՀՀԿ-ի ու իրենց հետ կոալիցիա եղած ուժերի պատգամավորները մի այնպիսի մտահոգ դեմքերով հարցեր էին տալիս ու առաջարկներ անում՝ ոնց որ իրենք երկնքից են իջել ու ոտքերն էլ ամպոտ են, և իրենք ոչ մի կապ չունեն երկու տասնամյակ երկիրը և նաև Սևանը կործանման եզրին հասցնելու հետ։
Իհարկե իրենք ստացան արժանի պատասխանն ու վերաբերմունքը մեր և հանրության մյուս անդամների կողմից։
Հ․Գ․ Իրենց հարցերը տալուց և պատասխանները լսելուց հետո ուզում էին հանգիստ թռնել դահլիճից, բայց չստացվեց բոլորի մոտ՝ հատկապես Խոսրով Հարությունյանի»։