Ռոնալդուն մեղադրվում է բռնաբարության մեջ
ԱՄՆ-ի քաղաքացի Քեթրին Մայորգան Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում է իրեն բռնաբարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Spiegel»-ը:
34-ամյա կինը դիմել է Նևադա նահանգի դատարան: Ըստ նրա` բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին` Լաս Վեգասում:
«Կատարվածից հետո Ռոնալդուն ծնկի եկավ և ասաց, որ 99 տոկոսով լավ տղա է: Չգիտեմ, թե այն 1 տոկոսի հետ ինչ էր կատարվում»,- պատմել է Մայորգան: