Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանըսեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարարը նշել է՝ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը, շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը: