Անհատ ձեռներեցը թաքցրել է 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս.ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ եւ մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին եւ դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է եւ ամբողջությամբ օտարվել առանց որեւէ ձեւակերպման:
ՊԵԿ-ից հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: