Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին (տեսանյութ)
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը:
Ավելի վաղ Operativ.am- ի հետ զրույցում ուսուցիչները ասել են, որ համաձայն չեն նորանշանակ տնօրենին, որ տնօրեն Շուշան Հովսեփյանը նշանակվել է «վերևներից»: