Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկը մեղադրվում է խարդախության մեջ. ինչ է սպառնում նրան
Tesla-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը մեղադրվում է խարդախության մեջ, այս մասին գրում է газета.ru-ն:
Նա, իբրև թե, մոլորեցրել է ընկերության ներդրողներին` ընկերությունը ոչ հրապարակային դարձնելու մտադրության մասին Twitter-ում կեղծ տեղեկություններ տարածելով: Մասկն ասել է, որ հիասթափված է իշխանությունների գործողությունների պատճառով:
ԱՄՆ-ի Արժեթղթերի հանձնաժողովը (SEC), դատի է տվել Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկին: Նա մեղադրվում է խարդախության մեջ: