«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նոր տնօրենն ու անհասկանալի կադրային ջարդը. ինչ է կատարվում բուժկենտրոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետևանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել:
Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում` անվտանգության բաժիններին վերաբերող` երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով: Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ:
Երեկ «Ժողովուրդ» թերթը փորձեց Հովակիմյանից պարզել` ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել` հրաժարվելով որևէ պարզաբանում տալուց:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում