Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը Ռուսաստանի ամենամեծ մասնավոր ընկերություններից մեկն է
Ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությանը Forbes-ի «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերություններ` 2018» ցուցակով զբաղեցրել է 48-րդ տեղը:
Համաձայն սկզբնաղբյուրի` «Տաշիրի» եկամուտը 2018 թվականին կազմել է 164 միլիարդ ռուբլի: Միևնույն ժամանակ, հոլդինգի աշխատակազմը ներառում է 45 հազար աշխատող: Այս ցուցանիշով արդեն «Տաշիրը» 16-րդ տեղն է զբաղեցնում:
Ցուցակը գլխավորում է «Լուկոյլ» ընկերությունը, որի եկամուտը այս տարի կազմել է 5475.2 միլիարդ ռուբլի: