Ավտոբուսում գրպանահատություն կատարողին ոստիկանները հայտնաբերել են (տեսանյութ)
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 12 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: