Սերխիո Բուսկետսը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային գինը սահմանվել է 500 միլիոն եվրո: Բուսկետսի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2021 թվականը:
Բուսկետսը 2008 թվականից է հանդես «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 486 հանդիպում եւ դարձել 13 գոլի հեղինակ: Նա կատալոնական ակումբին օգնել է նվաճել 28 տիտղոս: