Ասանժը WikiLeaks-ի նոր գլխավոր խմբագիր է նշանակել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը փոխարինել է պորտալի գլխավոր խմբագրին: Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում:
Ինչպես նշվում է, պորտալը կգլխավորի իսլանդացի լրագրող Քրիստին Հրաֆնսոնը: Նախկինում նա WikiLeaks- ի պաշտոնական ներկայացուցիչն էր և զբաղվում էր պորտալի իրավական նախագծերով:
Նշվում է, որ Ասանժը կմնա պորտալի հրատարակիչ: