Քաջարանում հրդեհվել է նախկին հիվանդանոցի տանիքը
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող նախկին հիվանդանոցի տանիքում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել` 08:50-ին: Այրվել են տանիքի (500 քմ) փայտյա կառուցատարերը՝ մոտ 120 քմ: