Կառավարությունը 82 մլն 913 հազար դրամ կտրամադրի 4 մարզի
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 82 մլն 913 հազար դրամ՝ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմամբ: Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում: Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83.0 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները:
Անհրաժեշտ է 4.0 մլն դրամի պետբյուջեից սուբվենցիա»,- ասաց Պապիկյանը:
Ըստ նախագծի՝ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի՝ 1 մլն 120 հազար, Լոռու մարզպետարանին՝ 11 մլն 200 հազար, Շիրակի մարզպետարանին՝ 22 մլն 93 հազար, իսկ Տավուշի մարզպետարանին՝ 48 մլն 500 հազար դրամ գումա