Քաջարանում կառուցատարն ընկել է քաղաքացու վրա
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Չարենցի 3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս կառուցատարն ընկել է քաղաքացու վրա:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: