«Ալաշկերտ»-ը կանանց թիմ կունենա
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ը կունենա նաև կանանց թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։
«Այս առիթով, մեր ակումբն ընդունելություն է հայտարարում` համապատասխան կազմ հավաքագրելու համար: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում, որպեսզի հայկական մյուս ակումբներն էլ միանան այս նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: