Կհարցաքննվեն անձինք, որոնք գաղտնի տեղեկատվության կրողներ են. Կոստանյան
ԱԺ քննիչ հանձնաժողովի մի քանի նիստեր փակ ռեժիմով կանցկացվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ուսումնասիրության նպատակով։
Սա, նրա խոսքով, կապված է այն հանգամանքի հետ, որ նիստերին կքննարկվեն նաեւ գաղտնի փաստաթղթեր. «Բացի այդ, կհարցաքննվեն անձինք, որոնք գաղտնի տեղեկատվության կրողներ են»,–պարզաբանեց Կոստանյանը։
Միաժամանակ, հանձնաժողովի նախագահը առաջարկել է պարզաբանել անձանց ցուցակը, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողովի նիստերին։ Ի թիվս մյուսների՝ նա առաջարկեց հրավիրել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչների։