Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումուռ Ալի Ուզենան ազատ է արձակվել:
Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԶԳՆ-ից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել էին, որ Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: «Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված էր ՀՀ ԱԳՆ պատասխանում: