Թե՛ Խատինում թե՛ Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորման հետ. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:
ԱԺ-ից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում և թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորման հետ: Եվ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք և՛ Հայոց ցեղասպանությունը, և՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»: