Հանձնաժողովի անդամները ստորագություն են տվել գաղտնի տեղեկություններ չհրապարակելու մասին
Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովը խորհրդակցությունից հետո որոշեց աշխատակարգը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ որոշվել է հրավիրվող պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց դեպքում, որոնք հանձնաժողովին կարող են հայտնել պետական, ծառայողական կամ Հանձնաժողովի անդամները ստորագություն են տվել գաղտնի տեղեկություններ չհրապարակելու մասին այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, նիստերը բացառապես դռնփակ են լինելու, իսկ փորձագետներ և ոչ պաշտոնատար անձանց հրավիրելու դեպքում արդեն քննարկման արդյունքում հանձնաժողովը կարող է որոշում կայացնել և դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնել:
«Նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվությանը չեն հայտնում որևէ տեղեկություն, հայտնելու ենք հաղորդագրության միջոցով»,- ասաց Գ.Կոստանյանը՝ պարզաբանելով, որ հանձնաժողովի անդամները ստորագություն են տվել գաղտնի տեղեկություններ չհրապարակելու մասին, այդ թվում՝ 5 տարի շարունակ:
Ըստ նրա՝գաղտնի տեղեկություն տալը քրեորեն պատժելի է:
Գ.Կոստանյանը նշեց, որ սկսելու են գաղտնալսման փաստից, արդարադատությանը խոչընդոտելու հարցն ավելի ուշ կքննարկեն, և հարցումներ են ուղարկելու, թե գաստնալսելու կարողություն ունեցող ի՞նչ սարքավորումներ են ներկրվել Հայաստան, և այլն:
«Չգիտենք՝ գլխներիս գալիքը, մարդը կարող է՝ պաշտոնի է, հետո ազատվում է, ի՞ր հայեցողությամբ է գալու»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Կոստանյանը պատասխանեց, որ պաշտոնյաների չներկայանալու դեպքում իրավական գործընթաց կապահովեն, իսկ քաղաքացիների դեպքում՝ իրենց կամքն է: Ընդ որում՝ որոշ դեպքերում, ելնելով հրավիրյալի կարգավիճակից, հանձնաժողովը կարող է բացարձակ գաղտնիություն ապահովել, այսինքն՝ չտեղեկացնել տվյալ անձին հրավիրելու մասին
Թե ո՞ւմ են պատրաստվում հրավիրել՝ հարցին, Գ.Կոստանյանը պատասխանեց, որ դեռևս չեն որոշել:
Լրագրողների հետ զրույցում Գ.Կոստանյանը նշեց, որ յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման արդյունքում այլ անձանց հրավիրելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:
«Մեզ համար առաջնահերթ է սահմանադրական և ազգային անվտանգությունը, որպեսզի մենք վստահ լինենք, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ»,- ասաց Գ.Կոստանյանը:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կհրավիրվի՞, Գ.Կոստանյանը չպատասխանեց: