Ըստ օրենքի ո՞ւմ և ինչո՞ւ է տրվում դիվանագիտական անձնագիր. Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու հետքերով
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:
Operativ.am-ը ներկայացնում է՝ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի ՀՀ դիվանագիտական անձնագիր ում և ինչ հիմքով է տրվում։
1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.
2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.
3) Ամենայն հայոց կաթողիկոսին.
4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին.
5) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում` դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին.
6) արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց` ծառայողական գործուղումների նպատակով.
7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին` ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 254 անձ զրկվել է դիվանագիտական անձնագրից: