Թաց ու չորը խառնվել է իրար ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից. Ալիկ Սարգսյան
Թաց ու չորը խառնվել է իրար ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր ԱԼիկ Սարգյանն` անդրադառնալով սոցիալական ցանցերում ՀՀԿ-ականների հասցեին հնչող հայհոյանքներին:
«Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, և միանգամից հարձակվում, կապ չունի դա ով է, իրանից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել, դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս»-ը հնչում է ու այդ «ֆասի» ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով, ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես», - նշեց նա։
Հարցին` հնարավո՞ր է դուրս գա ՀՀԿ-ից, թե՞ ոչ, նա պատասխանեց. « Իմ մոտ էդ էնքան հարաբերականա։ Սա հատուկ զոմբիացված վիճակ չի, որ մնացել եմ, ես սպասում եմ տեսնեմ ինչ է լինում, էդ էլ հանուն մեր երկրի,սպասում եմ»:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարգսյանը խորհուրդ տվեց չշտապել։ «Մի շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան։ Ես չեմ ուզում, որ սա տարրերային բնույթ կրի և արվի ինչ-որ մեթոդներով, որ ուժերը տանի ցնցումների»։