Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ.Տիգրան Բալայան
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: