Վարչապետը քաղաքական աջակցություն է ցուցաբերում Գարեգին Բ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին նույնպես ԱՄՆ-ում է՝ մեկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նույն ինքնաթիռով։ Նրանք մեկնելիս անգամ սելֆի էին արել և տեղադրել համացանցում։
Իսկ երեկ մի շարք միջոցառումների են մասնակցել միասին, և այս փաստը ոմանք գնահատել են որպես վարչապետի կողմից «քաղաքական աջակցություն» կաթողիկոսին, որի հրաժարականի պահանջով վերջին շրջանում տարբեր խմբեր ակցիաներ են կազմակերպում և գահընկեց անելու ծրագրեր մշակում։