Գյուղնախարարին դատի են տվել անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել,- այս մասին գրում է «ժողովուրդ» օրաթերթը:
Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նա պահանջում է քննել նախարար Արթուր Խաչատրյանի հետ կապված միջադեպը` համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերեւույթ խախտում, երբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերվել անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազորություններն իրականացնելիս:
Նշվում է, որ Բերբերյանը, օգոստոսին քննադատելով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները, նախարարին թվանկարիչ էր անվանել: Արթուր Խաչատրյանն էլ հակադարձել էր, որ եթե ինքը նկարչական ձիրք ունենար, Բերբերյանի կոմիքսը կնկարեր: