ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
Այս մասին հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ Ազատության եթերում՝ նշելով, որ քննչական գործողություններից հետո Երանոսյանը դուրս է եկել շենքից:
Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել ցուցմունք տալուց:
Լևոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: