Չնայած նախարարի պաշտոնին՝ շարունակում եմ դասավանդել ԵՊՀ-ում. Արայիկ Հարությունյան
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ ամֆիթատրոնի և ուսանողական ու դասվանդման նոր կենտրոնների բացումը։
Ուսանողական կենտրոնում ուսանողները կարող են համատեղ աշխատել բազմազան ծրագրերի վրա, կազմակերպել քննարկումներ, միջոցառումներ։ Այս կենտրոնը կարող է միաժամանակ 150 ուսանող ընդունել։ Երկու կից տարածքներ նախատեսված են խմբային քննարկումների և ուսանողական ակումբների հավաքների կազմակերպման համար։
Դասավանդման կենտրոնը ես կծառայի հանդիպումների և քննարկումների կազմակերպմանը։ Ինչպես սպասվում է, ամֆիթատրոնում կանցկացվեն բանավեճեր, թատերական և երաժշտական երեկոներ։
Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ մասնակցել նոր կենտրոնում կազմակերպվելիք բանավեճերից մեկին։ Նրա խոսքերով՝ քննարկումը նվիրված կլինի կրթության ոլորտի բարեփոխումներին։ Հարությունյանը հիշեցրեց, որ չնայած նախարարի պաշտոնին՝ ինքը շարունակում է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Ինչպես արտահայտվեց նախարարը, ուսանողների հետ աշխատանքն օգնում է իրեն միշտ լավ մարզավիճակում մնալ։