Օդեսսայում տղամարդը ցատկել է 7-րդ հարկից և ողջ մնացել
Օդեսսայում այսօր տղամարդը ցատկել է 7-րդ հարկից և ողջ մնացել: Այս մասին գրում
է Кореспондент-ը:
Նշվում է, որ ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքում տղամարդը ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից:
Նախնական տվյալներով՝ Ֆոնտանսկայա փողոցում անհայտ անձը ցանտկել է 7-րդ հարկից: Տուժածը ողջ է մնացել, քանի որ տարածքը շրջապատված է եղել ծառերով և թփերով:
Տղամարդուն հոսպիտալացրել են: Ոստիկանությունը հետաքննում է գործը՝ որն է տղամարդու քայլի պատճառը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել: