Քիմի 5-ամյա դուստրն առաջին անգամ մասնակցել է նորաձևության ցուցադրության
Նորթ Ուեսթը մյուս փոքրիկ մոդելների ընկերակցությամբ մասնակցել է L.O.L. Surprise Fashion Show-ի նորաձևության ցուցադրությանը:
Մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր երեխաներին փոքր տարիքից ծանոթացնում է նորաձևության աշխարհին:
Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը մասնակցել է L.O.L. Surprise Fashion Show-ին: Այս մասին գրում է Huffington Post-ը:
5-ամյա աղջնակը հանդես է եկել L.O.L. Surprise-ի իր սիրելի տիկնիկի կերպարով: Կերպարը ընդգծվել է կարմիր շրթներկով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորթը նկարահանվել էր Fendi նորաձևության տան նկարահանումներին: Աղջիկը ասել է, որ ուզում է զբաղվել մոդելային բիզնեսով: