ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Գեղամ Ղարիբջանյանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: