Հայկական Չեբուրաշկան. CNN-ի անդրադարձը՝ Թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկին
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հրապարակել է հոդված «Ինչպես Չեբուրաշկան դարձավ սովետական Միկի Մաուս. ձեռք բերեց միջազգային հայտնություն» վերնագրով: Հոդվածում ասվում է, որ մուլտիպլիկացիոն հերոսը, ստեղծված 1965 թվականին Էդուարդ Ուսպենսկիի կողմից, այսօր շարունակում է հայտնի մնալ թե՛ Ռուսաստանում, թե՛ ողջ աշխարհում:
CNN-ը կերպարի նմանության շատ օրինակների մեջ հիշել է նաև այն, որ սովետական Չեբուրաշկան դարձել էր նաև հայկական հեղափոխության խորհրդանիշներից մեկը՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ցույցերի ժամանակ: Ցուցարարների կողմից մուլտհերոսի կերպարը ասոցացվում էր Ս. Սարգսյանի հետ, ասված է հոդվածում:
«Ցույցերի ժամանակ հայերը իրենց ձեռքերում էին պահում մաշված Չեբուրաշկային, իսկ մասնակիցներից մեկը վառել է խաղալիքը՝ բարձրացնելով այն գլխից վերև: Բողոքի ցույցերից մեկի ժամանակ էլ ցուցարարներից մեկը հագնելով Չեբուրաշկայի հագուստը բարձրացել է բեմ և կրկնօրինակել ՀՀ երրորդ նախագահին», — գրված է CNN-ի հոդվածում:
Նշվում է, որ Ճապոնիայում և աշխարհի մյուս երկրներում հագուստի շատ բրենդներ նույնպես օգտագործում են հայտնի Չեբուրաշկայի կերպարը: