«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունից մահացածը թթվածնի արտադրամասի աշխատակից էր
Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը՝ 1978 թվականի ծնված տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից։
Ոստիկանության աշխատակիցներն այժմ տեղում պարզում են հանգամանքները։ Թթվածնի բալոնի պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։