Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի:
Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է:
Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից հետևյալ բացատրությամբ՝ մասնագիտությանն ու պարտականություններին համապատասխան աշխատանք բուհում այլևս չկա։
Նշենք նաև, որ նախկին պրոռեկտորը մեղադրվում է խարդախությամբ առաձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ և խափանման միջոց ընտրվել էր կալանքը և նրա նկատամաբ հայտարարվել էր հետախուզում: Մի քանի օր առաջ ԱԺ երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքը փոխվել է: