Դատարանը մերժել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի միջնորդությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խնամու՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի միջնորդությունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողությունները արգելելու մասով:
Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել` պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում