ՄԱԿ-ը, Microsoft-ը, Google-ը սովի դեմ պայքարի գործընկերություն կստեղծեն
ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Microsoft, Google և Amazon Web Services (Amazon ամպային ինտերնետ-ծառայությունների պլատֆորմների ենթակառուցվածքը) ընկերությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են ինովացիոն գլոբալ գործընկերության ստեղծման մասին, որի նպատակը սովի կանխումն է ամբողջ աշխարհում: Այդ մասին ասված է ՀԲ-ի տարածած հայտարարության մեջ:
Գործընկերությունը նախատեսում է Սովի դեմ պայքարի մեխանիզմի (ՍՊՄ)՝ «առաջին գլոբալ մեխանիզմի ստեղծման մասին, որը կոչված է կանխել սովի առաջացումը»: «Անցյալում այդօրինակ աղետներին արձագանքման միջոցները հաճախ ընդունվում էին ուշացումով, միայն այն բանից հետո, երբ սովը մեծ թվով կյանքեր էր խլում և ուղեկցվում էին մեծ ծախսերով: Նոր մեխանիզմը կոչված է փոխել այդ իրադրությունը սովի կանխատեսմանը, դրան նախապատրաստվելուն և ժամանակին հակազդելուն ուղղված ջանքերի օգնությամբ, այսինքն՝ այնպիսի միջոցների օգնությամբ, որոնք կարող են ավելի մեծ թվով կյանքեր փրկել և հումանիտար ծախսերը կրճատել 30 տոկոսով»,-պարզաբանել են ՀԲ-ում: