Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մարությանին
Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
«Հարգարժան պարոն Մարության, Վանաձոր համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այդ պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն և արգասաբեր աշխատանք:
Ընդունեք մեր անկեղծ բարեմաղթանքները, քաջառողջություն Ձեզ և հաջողություններ Ձեր պարտավորեցնող աշխատանքում` ի բարօրություն Երևանի բնակիչների»,- գրել է քաղաքապետը: