Վարչապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ
Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ:
ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ: