Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ.«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Երեւանի բնակիչները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին, «հանուն Ազգային ժողովի լուծարման եւ հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունն ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երեւանի քաղաքապետ:
Սիրելի երեւանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:
Շնորհավորում ենք երեւանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների եւ լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ»: