Պերճ Աբգարյանը կժամանի Հայաստան
«Երեկ վարչապետի հետ հայ համայնքի հանդիպման ժամանակ անձամբ ծանոթացա Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ, ով շուտով ժամանելու է Հայաստան մեծ բժշկական առաքելությամբ», – այս բովանդակությամբ գրառում է արել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թոորսյանը։
Պերճ Աբգարյանը եղել է «Community Medical Centers» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, իսկ 2014 թվականին նշանակվել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս։ Այն ժամանակ իր հյուպատոսական գործունեության անցնելիս Աբգարյանը խոստացել էր բժիշկների ու ատամնաբույժների խմբով այցելել Հայաստան։