Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից:
Մխիթարյանը վնասել էր կոճը և բաց թողեց առաջնության 6-րդ տուրի հանդիպումը: Ըստ ամենայնի, Մխիթարյանը բաց կթողնի նաև գավաթի խաղարկության հերթական խաղը «Բրեթֆորդ»-ի դեմ, որը կկայանա սեպտեմբերի 26-ին:
«Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում 6-րդ հորիզոնականը և ունի 12 միավոր: