Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք.«Ականատես» դիտորդական առաքելություն

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Այս մասին ասված է Երեւանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատականում:

Դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձեւավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի եւ ընտրվելու է Երեւանի քաղաքապետ։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այս ընտրություններին «Ականատես» նախաձեռնության դիտորդական առաքելության 155 դիտորդներ հսկել են ընտրական գործընթացները Երեւանի բոլոր վարչական շրջանների 80 ընտրատեղամասերում՝ պատահական եւ ներկայացուցչական ընտրանքով։ Նախաձեռնության կողմից առաջին անգամ Հայաստանում կիրառվել է մի մեթոդաբանություն, որը կոչվում է ընտրանքի վրա հիմնված դիտորդություն (sample-based observation - SBO) եւ տալիս է վիճակագրորեն հիմնավոր տվյալներ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացների վերաբերյալ։ Ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալները հավաքագրվում են վերապատրաստում անցած տեղական դիտորդների կողմից, որոնք անմիջականորեն դիտարկում են տեղամասերի բացման, քվեարկության եւ հաշվարկի գործընթացները իրենց հատկացված տեղամասերում։ Չնայած նրան, որ դիտորդական առաքելությունը ներկա է գտնվում միայն ընտրանքի տեղամասերում, մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ նկարագրել ընտրությունների օրվա ամբողջական գործընթացը ողջ Երեւան քաղաքի համար։ Ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությունը կիրառվում է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների կողմից աշխարհով մեկ՝ խթանելու ընտրությունների օրինավորությունը։

«Ականատեսի» դիտորդները ընտրատեղամասերում, քվեարկության տարբեր փուլերում արձանագրել են ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մի շարք խախտումներ (մի մասը դեռեւս ստուգման փուլում է)։

Նախապատրաստման փուլում արձանագրվել է մոտ 70 խախտում։ Խախտումների հիմնական մասը վերաբերել է տեղամասերի անմատչելիությանը եւ քվեարկության սենյակի կահավորմանը։ Կարող ենք փաստել, որ Երեւան քաղաքում գործող ընտրական տեղամասերի 59%-ը հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար եւ 16%-ում առկա են եղել կահավորման այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ռիսկային դիտվել քվեարկության գաղտնիության ապահովման առումով։ Տեղամասերի 4%-ում եղել է կողմնակի անձանց ներկայություն, 3%-ում խախտվել է հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխման վիճակահանության կարգը, մեկ դեպքում զրոյական մասնակցության տեղեկանքը ուշ է տպվել։ Դիտարկված տեղամասերից 3%-ը 5-15 րոպե ուշ է բացվել քվեարկության համար։

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Դիտարկված տեղամասերում 232 ընտրողի անուն բացակայել է ընտրողների ցուցակից: Դիտարկված 41 տեղամասում արձանագրվել է ընտրողների գրանցման հետ կապված 705 խնդիր: Տեղամասերից 17-ում գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտման 46 դեպք եւ քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք։ 19 տեղամասում 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են այլ անձի ստորագրություն։

Տեղամասերից 18-ում տեխնիկական սարքը խափանվել է։ Նույն թվով տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն։ 10 (13%) տեղամասում կամ տեղամասից դուրս եղել են քարոզչության կամ հակաքարոզչության 10 դեպքեր: 8 տեղամասում գրանցվել է ընտրողների ուղղորդման 18 դեպք։ Մնացած տեղամասերում գրանցվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր կամ փորձեր, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպքեր, գրանցվել են քվեարկության պարագաները տեղամասից դուրս կամ ներս բերելու դեպքեր, ինչպես նաեւ ընտրողին չի թույլատրվել քվեարկել ընտրողների ցուցակում ստորագրություն լինելու պատճառով: 2 տեղամասում ոստիկանությունը չի արձագանքել տեղամասից դուրս կուտակումներին եւ հասարակական կարգի խախտումներին։ 2 (3%) տեղամաս սահմանված ժամանակից ուշ կամ շուտ է փակվել։ Տեղամասերի 98%-ը փակվել է ժամանակին: 2 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն չի ընձեռվել։

Տեղամասի փակման եւ արդյունքների փուլում գրանցվել է 87 խախտում։ Տեղամասերի 95%-ում փակման ընթացակարգը պահպանվել է: 93%-ում եղել են հաշվարկի ընթացակարգի տեխնիկական խախտումներ։ Եղել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ ելումուտն արգելելու դեպքեր, մերժվել է հատուկ կարծիքի գրանցումը։ Տեղամասերի 100%-ում պահպանվել է արձանագրությունները տեղամասի մուտքի մոտ փակցնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մոտ 20 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կամ դժկամությամբ է գրանցամատյանում գրանցել քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Ընտրական խախտումներով «Ականատես» նախաձեռնությունը կներկայացնի դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ եւ վարչական դատարան, ինչպես նաեւ հաղորդումներ իրավապահ մարմիններին:

Այդուհանդերձ, ընդհանրացնելով կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների համապետական եւ ՏԻՄ ընտրությունների, Երեւանի ավագանու 2018թ․ սեպտեմբերի 23-ի ընտրություններն առավել մասնակցային եւ մրցակցային էին։ Քաղաքական ուժերն առավել հետաքրքրված էին մասնակցելու ընտրական գործընթացներին։ Ի տարբերություն 2017թ. ընտրությունների, որին մասնակցել էր ընդամենը 3 քաղաքական ուժ, իսկ 2009 եւ 2013 թվականներին՝ յոթական, այս անգամ ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Քաղաքացիների կողմից նույնպես նկատվել է հետաքրքրության դրսեւորում եւ սեփական քվեի կարեւորության գիտակցում, ինչի արդյունքում նախորդ տարվա ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը 25,000-ով ավելի էր։

Չնայած «Ականատես» նախաձեռնության կողմից արձանագրված ընթացակարգային խախտումներին՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում չեն արձանագրվել այնպիսի զանգվածային եւ համակարգային ընտրախախտումներ, ինչպիսիք տարածված էին նախորդ քաղաքային եւ համապետական ընտրությունների ընթացքում՝ լցոնումներ, սխալ հաշվարկ, արդյուքների կեղծում, ընտրակաշառք, ընտրողներին մատուցվող ծառայություններ, տեղամասերում եւ հարակից տարածքներում կուտակումներ եւ անկարգություններ, ճնշումներ եւ բռնություն, ակնհայտ ուղղորդումներ եւ այլն: Սրա արդյունքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առավել ազատ, անկաշկանդ եւ անվախ լինեն իրենց կամարտահայտման մեջ, ինչի արդյունքում ենթադրվում է, որ Երեւան քաղաքի ավագանու ընտրվող կազմը կարտացոլի քաղաքացիների իրական նախապատվությունները։

Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

 

դիտվել է 217 անգամ
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Ամենաընթերցվածը
website by Sargssyan