Սյունիքի մարզի թիվ 2 հիմնական դպրոցում իրավիճակը քաոսային է (տեսանյութ)
Սյունիքի մարզի թիվ 2 հիմնական դպրոցում դասադուլ է ընդդեմ նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի: Operativ.am - ի հետ զրույցում դասադուլին մասնակցող պատմության ուսուցչուհի Գայանե Գալստյանը ասաց. «Մենք պահանջում ենք տնօրենի հրաժարականը և արդարություն ենք ուզում»: Հարցին թե տնօրենը ինչ մեկնաբանություն է տալիս կատարվող իրողությանը ուսուցչուհին պատասխանեց. «Տնօրենը ասել է, որ արդեն ունեմ պեչատ և ձեզ դատի եմ տալու գործադուլ անելու համար»:
Փոխտնօրեն Արփինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Առանց մեր կարծիքը հաշվի առնելու նշանակվել է տնօրեն, հանձնում ընդումը կատարել է և անցել աշխատանքի: Դիմել ենք հանրակրթության վարչության պետ՝ Աշոտ Արշակյանին, տեսչության պետ՝ Ալեքսանդր Շագաֆյանին, բոլորը տեղյակ են մեր խնդրի մասին ներկայացրել ենք երեսուն հոգու ստորագրությունները»:
Ստորագրահավաքին չեն մասնակցել նախկին տնօրենի բարեկամները ովքեր աշխատում են դպրոցում, քանի որ նրանք սատարում են ներկայիս տնօրեն Շուշան Հովսեփյանին: Դասադուլին մասնակցում են նաև աշակերտներն ու ծնողները:
Շուշան Հովսեփյանը մինչ տնօրեն նշանակվելը եղել է Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի:
Հիշեցնենք, որ Գորիսի թիվ 2 դպրոցում քաոսային իրավիճակ է: Տնօրենի չորս թեկնածուներից ընտրվել է Շուշան Հովսեփյանը, որին դեմ է դպրոցի մեծամասնությունը: