Վատիկանը և Չինաստանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել
Վատիկանը և Չինաստանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել , որը լուծում է այդ երկրի և Կաթոլիկ եկեղեցու միջև եղած ամենալուրջ հակասությունը, այս մասին հաղորդում է Գրեգ Բերկը: Կողմերը համաձայնվել են եպիսկոպոսների ձեռնադրման համատեղ կարգի մասին:
Մինչ այժմ երկրում գործում էր երկու կառույց՝ մեկը եպիսկոպոսներով Կաթոլիկ եկեղեցին, մյուսը՝ Չինական հայրենասիրական կաթոլիկ միավորումը, որը ՉԺՀ-ի աշխարհիկ ղեկավարները անվանում էին կաթոլիկների միակ օրինական ներկայացուցիչը: Հենց այդ կառույցն էլ աշխարհիկ ղեկավարների միջոցով նշանակում էր եպիսկոպոսներ: Նրանց, սակայն ,Սուրբ Աթոռը չէր ընդունում:
Նոր կարգի համաձայն՝ եպիսկոպոսները կառաջարկվեն կաթոլիկ միավորման կողմից, կնշանակի նրանց Հռոմի Պապը: Նպատակը ոչ թե քաղաքական է, այլ հոգևոր, որպեսզի չինացիներն ունենան եպիսկոպոսներ, որոնց կընդունի Վատիկանը: